Բախշիյան Աշոտ Օլեգի
Աշոտ
Օլեգի
Բախշիյան
Պաշտոնը ստանձնել է
29.05.2020
____________________________________________________
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ., 29 հունվարի, ք. Ստեփանակերտ
Կրթություն
1996-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2001-ին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանի կողմից երկու անգամ պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով:
2009-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2001 թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում որպես առաջատար խորհրդական:
2004-ին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետի պաշտոնում, աշխատելով մինչև 2008 թվականի հունվարի 15-ը:
2008 թվականի հունվարի 15-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
2011 թվականի հուլիսի 25-ին նշանակվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
2013 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնում՝ աշխատելով մինչև 2018 թվականի հունիսի 6-ը:
2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ Նախագահի ՆՀ-24-Ա հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:
Այլ տվյալներ
1996-1997թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
Ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հեռ.՝ (+374 47) 94-35-88