Համագործակցություն CARD AgroService ընկերության հետ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
GARD AgroService ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Անցյալ տարվա դեկտեմբերին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և համաշխարհային Ճանաչում ունեցող CARD AgroService կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը լուրջ խթան կհանդիսանա թե՜ Լեռնային Ղարաբաղի, և թե՜ Հայաստանի հանրապետությունների ժողովրդական տնտեսության զարգացման գործում:
Փոխըմբռման հուշագրի առանցքային հիմնադրույթը գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության լայն շրջանակներ ունենալն է:
CARD AgroService ընկերությունը հիմնադրվել է Ագորբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից 2006 թվականին, որպես փակ բաժնետիրական ընկերությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով, ապահովում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսական արտադրության բոլոր ոլորտներում:
CARD AgroService ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Հայաստան է ներկրում բարձրորակ ու առաջատար գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և ապրանքներ:
- Ընկերությունը փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն է տրամադրում իր մասնագետների միջոցով և, այսպիսով, նպաստում տնտեսության բարելավմանը:
- Աջակցում է ֆերմերներին սննդի արտադրության և շուկայավարման գործընթացում` նպաստելով այդ և նմանատիպ արտադրանքների միջոցով եկամուտների աճին և աշխատատեղերի ստեղծմանը գյուղական բնակչության կենսակերպի կայուն զարգացման համար:
- CARD AgroService ընկերության գլխավոր խնդիրն է նպաստել և Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության զարգացմանը` փոքր և միջին ձեռնարկություններին, փոքր ֆերմերներին և ֆերմերային կոպերատիվներին, ինչպես նաև պետական նախաձեռնություններին նպատակային ու արդյունավետ աջակցություն ապահովելու միջոցով: Ընկերությունը նպատակ ունի աջակցել տեղական արտադրողներին բարելավելու տեխնոլոգիաները և տեխնիկական օժանդակ հնարավորությունները:
- ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունելով, որ CARD AgroService ընկերությունը կարևորագույն դեր է խաղում գյուղատնտեսության և սննդարտադրության ոլորտում, պատրաստ է օժանդակելու այդ ընկերությանը ԼՂՀ-ում դառնալու ինքնակայուն, խորհրդատվական կազմակերպություն` հոգալու գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հատվածի կարիքները, ըստ հավուր պատշաճի:
- ԼՂՀ գյուղնախարարությունը պատրաստակամ է աջակցելու տնտեսության և մասնավոր հատվածի զարգացմանը ընդհանրապես, և անհատ ֆերմերներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին գյուղատնտեսության և սննդանվտանգության ոլորտում` մասնավորապես: 2012 թվականից սկսած երկու կազմակերպությունները պատրաստ են աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է .
- իր ներկայացուցիչների, առանձնացված ստորաբաժանումների և մարզային ներկայացուցիչների միջոցով ապահովել նախարարության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը CARD AgroService ընկերության գործունեությանը:
- իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել CARD AgroService ընկերության կողմից իրականացվող դասընթացներին, աջակցել ֆերմերների և մասնագետների համար իրականացվող վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:
- ապահովել նախարարության և նրա առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանում և արտերկրում կազմակերպվող ուսումնական և կրթական շրջայցերին:
- ապահովել մասնակցություն ԼՂՀ-ի գյուղատնտեսության զարգացման համար ներկրվող տեխնիկայի, նոր ցեղատեսակների, սերմերի ու սերմնահեղուկի ներկրման համար նախատեսվող աշխատանքներին:
1. Համագործակցության խնդիրները
CARD AgroService ընկերության գլխավոր խնդիրն է նպաստել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության զարգացմանը` փոքր և միջին ձեռնարկություններին, փոքր ֆերմերներին և ֆերմերային կոոպերատիվներին, ինչպես նաև պետական նախաձեռնություններին նպատակային ու արդյունավետ աջակցություն ապահովելու միջոցով: Նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ու սննդարդյունաբերության բարելավմանը տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխան: Աջակցել տեղական արտադրողներին բարելավելու տեխնոլոգիաները և տեխնիկական օժանդակ հնարավորությունները:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է, որ CARD AgroService ընկերությունը կարևորագույն դեր է խաղում գյուղատնտեսության և սննդարտադրության ոլորտում: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է օժանդակելու CARD AgroService ընկերությանը ԼՂՀ-ում դառնալու ինքնակայուն, խորհրդատվական կազմակերպություն` հոգալու գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հատվածի կարիքները ըստ հավուր պատշաճի:
2. Համագործակցության շրջականները
CARD AgroService ընկերությունն իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսել է դեռևս 2009 թվականից ԼՂՀ-ի կառավարության անմիջական աջակցության շնորհիվ: Այդ գործունեությունը հիմանկանում սահմանափակվել է տեխնիկայի և բաձր կաթնատվությամբ անասունների ներկրման շրջանակներում: Սույն հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում ընդլայնել համատեղ գործողությունների շրջանակը ԼՂՀ-ի գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու համար.
- անասնապահական և այգեգործական նոր մեթոդներ
- նոր ցեղատեսակների և սերմերի ներկրում
- արհեստական սերմնավորում և կենդանիների բուծում
- ֆերմերների ու անասնաբույժների կարողությունների ու հմտությունների զարգացում
- կթի նոր տեխնոլոգիաներ
- կաթնամթերքի արտադրություն տեխնոլոգիաների ներդրում
- ջերմոցային տնտեսությունների վարում և կառավարում
- տեխնիկայի ներմուծում և տեխնիկական աջակցություն
- գինեգործության ու պանրագործության վերաբերյալ վերապատրաստումներ
- շուկայավարման վերաբերյալ վերապատրաստումներ
- սննդանվտանգության և սննդապահովության վերաբերյալ վերապատրաստումներ և տեխնիկական աջակցություն
- < ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրում>
- կենդանիների առողջությանն ուղղված վերապատրաստումներ և աշխատանքներ
- ուսումնական և կրթական շրջայցեր Հայաստանում և արտերկրում, և այլն:
Կնքված հուշագրով երկուստեք պատրաստակամություն է հայտնվում ընդլայնել համատեղ գործողությունների շրջանակը ԼՂՀ-ի գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու և գյուղատնտեսության բոլոր ոլորտներում առաջընթաց ապահովելու համար: