Արմեն Սերգեյի Թովմասյան
Արմեն
Սերգեյի
Թովմասյան
Պաշտոնը ստանձնել է
02.03.2021
___________________________________________________________________
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ., 17 մայիսի, ք. Ստեփանակերտ
Կրթություն
1997-2007 թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը
2007 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2011 թ. – ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական, մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և վարչական վարույթի բաժնի 1-ին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ-իրավաբան
2013 թ. – ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և վարչական վարույթի ենթաբաժնի պետ
2013 թ. – ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան:
2014-2015 թթ. – ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավական ակտերի մշակման, գործավարության և մարդկային ռեսուրսների բաժնի պետ
2015-2017 թթ. – ԱՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ
2020 թ. – ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:
2020 թ. –ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
2021 թ. – նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ
2021 թ. մարտի 2-ին ԱՀ Նախագահի ՆՀ-1406-Ա հրամանագրի համաձայն, նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար
Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի
Հեռ.՝ (+374 47) 94-35-88