• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՐԵՎԱԾԱՂԻԿ

    ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

    Արևածաղիկը հանդիսանում է հիմնական և առավել բերքատու յուղատու մշակաբույս: Յուղատու արևածաղկի լավագույն սորտերի սերմերը պարունակում են 50-57% յուղ: Քուսպը սննդանյութերով հարուստ է, և հանդիսանում է հրաշալի խտացրած կեր: Արևածաղկի 100 կգ քուսպը պարունակում է 100 կերային միավոր, իսկ 100 կգ կանաչ զանգվածը` 17 կերային միավոր:

    Արևածաղիկը սիլոսային կուլտուրա է, տալիս է 40-80 տ կանաչ զանգվածի բերք: Որպես շարահերկ, մեծ է նաև արևածաղկի մշակման ագրոտեխնիկական նշանակությունը: Հարավի պայմաններում արևածաղիկը եգիպտացորենի, ճակնդեղի և այլ շարահերկ կուլտուրաների հետ համեմատած ավելի վաղահաս լինելու շնորհիվ լավ նախորդ է հանդիսանում աշնանացան հացաբույսերի համար: Արևածաղկի համար լավագույն նախորդ է հանդիսանում այն աշնանացանը, որը ցանում են ցելից հետո: Համեմատաբար խոնավ շրջաններում, որտեղ ցանքաշրջանառության մեջ մշակվում են բազմամյա խոտաբույսեր, նպատակահարմար է արևածաղիկը ցանել բազմամյա խոտաբույսերի դաշտը վարելուց հետո երրորդ կամ հինգերորդ տարում, այսինքն` մշակել այդ ցանքաշրջանառության մեջ շարահերկ կուլտուրաներին հատկացված առաջին կամ երկրորդ դաշտում: Դաշտային ցանքաշրջանառություններում արևածաղկին պետք է հատկացնել միայն մեկ դաշտ, այն հաշվով, որ միևնույն դաշտում մշակվի 7-9 տարի ընդմիջումից հետո:

    Արևածաղիկը զգայուն է պարարտանյութերի նկատմամբ: Մեկ ցենտներ արևածաղիկը սերմնապտուղ կազմակերպելու համար ծախսում է. ազոտ` 6, ֆոսֆոր` 2.6 և կալիում` 18.6 կգ/հա: Պարարտանյութերը զգալի չափով բարձրացնում են արևածաղկի սերմնապտղի բերքը և յուղի տոկոսը: Ազոտական պարարտանյութերը հաճախ իջեցնում են արևածաղկի դիմացկունության աստիճանը ժանգի նկատմամբ: Գոմաղբը բոլոր պայմաններում բարձրացնում է արևածաղկի բերքատվությունը: Բերքատվությունը զգալի չափով բարձրացնում է, երբ յուրաքանչյուր հեկտարին տրվում է 20-40 տ գոմաղբ, 60-ական կիլոգրամ ֆոսֆոր և կալիում:

    Արևածաղկին հատկացված հողի մշակումը պետք է սկսել խոզանի երեսվարով: Ժամանակին կատարած խոզանի երեսվարից հետո պետք է կատարել հիմնական պարարտացում և վարել 25-27 սմ խորությամբ: Ցրտահերկը պետք է կատարել հնարավորին չափ վաղ ժամկետում: Արևածաղկի դաշտը գարնանը պետք է փոցխել, այնուհետև կատարել նախացանքային կուլտիվացիա և դարձյալ փոցխել: Արևածաղկի ծիլերը լավ են դիմանում ուշ գարնանային սառնամանիքներին, այդ պատճառով էլ այն պետք է գարնանը ցանել վաղ ժամկետներում: Ուշ ցանքի դեպքում թե սերմի, թե սիլոսային զանգվածի բերքը խիստ ընկնում է: Ցանքը ուշացնելիս իջնում է նաև յուղի տոկոսը և վատանում նրա որակը:

    Արևածաղկի ցանքը պետք է կատարել շարային և քառակուսի-բնային եղանակով: Շարային եղանակի դեպքում միջշարքային տարածությունը սահմանում են 60 — 70 սմ, իսկ միջբուսային տարածությունը` 30 — 35 սմ: Քառակուսի բնային եղանակով ցանք կատարելու դեպքում նպատակահարմար է միջշարքային և միջբնային տարածությունները սահմանել 70 x 70 սմ, յուրաքանչյուր բնում թողնելով 2 բույս: Ցանքի նորման քառակուսի — բնային եղանակի դեպքում կազմում է 6 — 10 կգ/հա: Շարային եղանակով ցանք կատարելու դեպքում չորային շրջաններում պետք է վերցնել 20 — 30, իսկ խոնավ շրջաններում` 23 — 25 կգ սերմ: Ցանքը սովորաբար պետք է կատարել 6 — 7, իսկ չորային շրջաններում` 8 — 10 սմ խորությամբ:

    Արևածաղկի միջշարքային տարածությունների փխրեցումը պետք է կատարել 3 — 4 անգամ: Առաջին փխրեցմանը զուգընթաց անհրաժեշտ է բույսերը նոսրացնել: Այդ աշխատանքը պետք է կատարել առաջին զույգ իսկական տերևները կազմակերպվելու պահին: Լավ արդյունք է տալիս արևածաղկի ցանքսերի լրացուցիչ փոշոտումը մեղուների միջոցով (2 մեղվաընտանիք 1 հեկտարի հաշվով):

    Արևածաղկի բերքահավաքը պետք է կատարել, երբ զամբյուղների 60-65 %-ը գորշացել է: Արևածաղկի սերմնապտուղ պետք է պարունակի 6.5 -7.0 % խոնավություն և պահպանվի ակտիվ օդափոխվող պահեստներում: Սիլոսի համար արևածաղկի կանաչ զանգվածի բերքահավաքը պետք է կատարել զամբյուղներ առաջանալու և հատ ու կենտ ծաղիկներ երևալու շրջանում:



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!