• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարար
  • Նախարարություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Օրենսդրություն
    • Օրենքներ
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Նախարարի հրամաններ
    • Իրավական ակտերի նախագծեր
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բանջարաբուծություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
      • Անասնաբուծական ցուցանիշներ
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Գյուղատնտեսության ծրագրավորում և ագրովերամշակում
  • Գյուղտեխնիկա
    • Գյուղտեխնիկայի և սարքավորումների հաշվառում, տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրում
    • Գյուղտեխնիկայի ձեռքբերում՝ լիզինգով
    • ԼՂՀ-ում առկա գյուղատնտեսական տեխնիկայի քանակը և սարքինության վիճակը
  • Ոռոգում
    • ԱՀ ոռոգովի տարածքները
    • Արտեզյան ջրհորներ
    • Ոռոգման եղանակները
  • Ծրագրեր
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
    • Անասունների բուծման տեխնոլոգիա
    • Գյուղմթերքների վերամշակման տեխնոլոգիա
    • Սննդի անվտանգության խնդիրներ
  • Արտաքին կապեր
    • Համագործակցություն CARD AgroService ընկերության հետ
  • Տեղեկատվական կենտրոն
    • Պաշտոնական լրահոս
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ
    • Ֆոտոարխիվ
  • Հայտարարություններ
  • Լիցենզավորում

Ամենօրյա
օդերևութաբանական
տեղեկատվություն
Հերկի և ցանքսի ցուցանիշներ
Բերքահավաք

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • Մեղվաբուծություն
    07/04/2018

    Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը: Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը` 40-50%, իսկ խնձորենու պտղակալումը` 60%-ով: Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը: Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց: Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը: Այն օգտագործվում է արդյունաբերության 40 ճյուղերում (ռազմական, կաշեգործության, տպագրության, էլեկտրաարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, զանազան մոդելների պատրաստման ասպարեզում և այլն): Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ: Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ: Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է, որը մեղուները հավաքում են ծաղիկներից: Ծաղկափոշին կարելի է օգտագործել որպես համեղ սննդամթերք: Այն հարուստ է սպիտակուցային նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար: Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ: Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:
    Մեղվաբուծությունը հայկական լեռնաշխարհում  որպես գյուղատնտեսության ճյուղերից մեկը զարգացել է անհիշելի ժամանակներից և ներկայումս դժվար է բացատրել նրանց ծագումն ու արմատը: Մեղվապահներն իրենց սեփական փորձերն ավանդել են սերնդից սերունդ, իրենց հաջորդներին թողել են ոչ միայն խոսքեր ու պատմվածքներ, այլև գրավոր խրատներ: Հայ ժողովուրդը նույնպես անտարբեր չի եղել հրաշագործ մեղվի քաղցր արտադրանքի նկատմամբ: Մեղրը որպես թանկարժեք սննդամթերք և բուժման միջոց հայ ժողովրդի լայն խավերին ծանոթ է եղել դեռ շատ վաղուց: Հայերի մոտ մեղրը և մեղրի օշարակը (շարբաթ) հանդիսացել են հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը: Հայաստանում մեղրը ծառայել է նաև որպես բուժիչ միջոց, և այն պահպանվել է մինչև մեր օրերը: Սրտի արատ ունեցողներին, սրտի աշխատանքը կարգավորելու համար, խորհուրդ էին տալիս օգտագործել սպիտակ մեղրահացով մեղր` փայտածուխի հետ խառնած: Արյան պակասությամբ, սրտի թուլությամբ, ջղայնությամբ կամ ուժեղ գլխապտույտով տառապող հիվանդներին առաջարկում էին ամեն առավոտ քաղցած վիճակում խմեցնել մեկ բաժակ մեղրի, հալած յուղի և կաթի խառնուրդ: Աչքացավով տառապող հիվանդներին առաջարկում էին ցավող աչքերին քսել մեղր: Մաքուր սպիտակ մեղրամոմից ու կարագի խառնուրդից պատրաստում էին հատուկ քսուքներ, և դրանք օգտագործում էին այրվածքների և տարբեր վերքերի բուժման համար:
    Մեղվի նորմալ ընտանիքը բաղկացած է երեք տեսակ անդամներից (անհատներից), որոնք տարբերվում են իրենց կատարած աշխատանքով, կազմությամբ, մեծությամբ, գույնով ու մի շարք այլ հատկանիշներով: Նորմալ ընտանիքը ունի մեկ մայր, որը փեթակում կատարում է բազմացման ֆունկցիա: Ընտանիքի մյուս հիմնական անդամը աշխատավոր մեղուն է (էգը), որի քանակը ամառվա ընթացքում կարող է հասնել մինչև 80 հազարի, երբեմն էլ` ավելի: Աշխատավոր մեղուները ունեն չզարգացած սեռական օրգաններ և զուրկ են բոռի հետ զուգավորվելու ընդունակությունից: Նրանք ընտանիքում կատարում են բոլոր տեսակի աշխատանքները: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղվի քանակն աստիճանաբար պակասում է: Լեռնային շրջաններում աշնանը յուրաքանչյուր ընտանիքում մնում է շուրջ 15-20 հազար, իսկ դաշտային շրջաններում մոտ 12-15 հազար մեղու: Մեղվի ընտանիքում գարնան երկրորդ կեսից մինչև ամառվա երկրորդ կեսը առաջանում են բոռեր (արու), որոնց քանակը կարող է հասնել 11 հազարի: Բոռերն ընտանիքում ոչ մի աշխատանք չեն կատարում, բացի երիտասարդ մայրերին բեղմնավորելուց: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղուները բոռերին ոչնչացնում են: Մեղվի ընտանիքում այս երեք տեսակի մեղուներն ապրում են որպես կենսաբանական և տնտեսական մեկ միավոր:
    Հանրապետությունում բուծվում է կովկասյան մեղրատու մեղուներ: Այդ ցեղի մեղուները ունեն խաղաղ բնավորություն, սրանց հետ կարելի է աշխատել առանց քողի և ծխախոտի: Մարդկանց կամ կենդանիներին խայթելիս պտտվում են նրանց չորս կողմը և խայթում այն դեպքում, երբ նրանք շարժվում են: Կովկասյան մեղուներին կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի` ա) Կովկասյան լայնաթաթ մեղուներ: Այս խմբի մեղուները տարածված են եղել Հյուսիսային Կովկասում: Մի շարք տեղերում նրանք կորցրել են իրենց սկզբնական հատկությունները, որովհետև տրամախաչվել են մեծ մասամբ իտալական մեղուների հետ: Սրանց կնճիթի երկարությունը հասնում է 6,62-6,74 մմ-ի: բ) Կովկասյան լեռնային գորշ մեղուներ: Տարածված են Կովկասյան լեռնաշղթայում և Անդրկովկասի լեռնային շրջաններում, իրենց ցեղային հատկություններով այնքան էլ մաքուր չեն: Կնճիթի երկարությունը հասնում է 7-7,7 մմ-ի: Նրանք գորշ գույն ու հանգիստ բնավորություն ունեն: Իրենց բույնը լավ պաշտպանում են վնասատուներից և թշնամիներից: գ) Կովկասյան դեղին կամ հայկական դեղին մեղուներ: Տարածված են ՀՀ և ԱՀ դաշտավայրերում և ցածրադիր տաք շրջաններում: Աստիճանաբար բարձրանալով լեռնային բարձունքներ` որոշ շրջաններում նրանք խառնվել են լեռնային գորշ մեղուների հետ և կորցրել իրենց մի շարք բիոլոգիական հատկանիշները: Սրանք ունեն հանգիստ բնավորություն, ձագատվության ժամանակ գործում են մեծ քանակությամբ մայրաբջիջներ, կուտակում են մեծ քանակությամբ ակնամոմ և լավ են պաշտպանվում վնասատուներից ու թշնամիներից: Դեղին մեղուների կնճիթների երկարությունն առանձին շրջաններում հասնում է մինչև 7,2 մմ:
    Մեղվի մթերքների արտադրությունը 2010-2017 թվականների դրությամբ ներկայացված է աղյուսակ 1-ում:

     

    Աղյուսակ 1

      2010թ 2011թ 2012թ 2013թ 2014թ 2015թ 2016թ 2017թ
    Մեղր,տ 213.1 314.4 347.8 580.6 311.1 321.9 341.1 361.1
    1 մեղվաընտանիքի միջին մեղվատվությունը 10.4 14.5 13.1 20.0 12.7 12.2 12.7 13.9

     

    ԱՀ-ում մեղվաընտանիքների քանակը 01. 01. 2018թ-ի դրությամբ ներկայացված է աղյուսակ 2-ում:

    Աղյուսակ 2

     

    Հ/հ Շրջաններ Անասնատեսակը
    Մեղվաընտանիք
    1 Ստեփանակերտ 780
    2 Ասկերան 4558
    3 Հադրութ 2021
    4 Մարտակերտ 5133
    5 Մարտունի 3179
    6 Շահումյան 2451
    7 Շուշի 2088
    8 Քաշաթաղ 5933
    Ընդամենը 26143

     


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!