Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
Վարչության գործառույթներն են.
- մշակում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում պետական քաղաքականությունը,
- աջակցում և կազմակերպում է անասնաբուծության ճյուղերի տոհմասելեկցիոն միջոցառումների և արհեստական սերմնավորման գործընթացի իրականացմանը,
- ապահովում է նախարարության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտումը, վերլուծումը և գնահատման աշխատանքներին մասնակցությունը,
- ապահովում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում պարբերաբար դիտարկումների և դրանց արդյունքում համապատասխան ծրագրերի մշակումը և իրականացումը,
- մշակում է անասնաբուծության ճյուղերի զարգացման հայեցակարգերը, ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը,
- մշակում է կենդանիների տոհմային գործի զարգացման ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը,
- գնահատում և կանխորոշում է անասնահամաճարակային իրավիճակը, վերլուծում կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառները և իրականացնում այդ երևույթների կանխարգելման նպատակով համապատասխան միջոցառումները,
- ուսումնասիրում և վերլուծում է կենդանական ծագման մթերքի ու հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, անասնաբուժական միջոցների, կերերի և լրացակերերի արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները,
- կազմակերպում է Արցախի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի գենոֆոնդերի պահպանման և կատարելագործման ուղղությամբ աշխատանքները,
- ուսումնասիրում և վերլուծում է օտարերկրյա պետություններում անասնաբուծության ոլորտում իրականացվող գործընթացները և ներկայացնում համապատասխան առաջարկությունները:
Վարչության պետ` Ռադիկ Ռուբենի Գևորգյան
Հեռ. (+374 47) 94-29-73
Էլ.փոստ՝ r.gevorgyan@minagro.nkr.am