|
Գյուղատնտեսության ծրագրավորման, մարքեթինգի և ագրովերամշակման բաժին
Բաժնի գործառույթներն են.
- ԱՀ-ում կազմակերպվող տոնավաճառներում գյուղացիական տնտեսությունների ագրովերամշակող ընկերությունների մասնակցության ապահովման, տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցություն և ագրոպարենային արտադրանքի արտահանման խթանում
- աջակցություն է ցուցաբերում ագրովերամշակող արդյունաբերության բնագավառի զարգացմանն և բնականոն գործունեության ապահովմանը
- գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ընթացիկ վիճակի վերլուծության և զարգացման միտումների ուսումասիրությունների հիման վրա մշակում է ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ և միջոցառումներ
- մասնակցում է տոնավաճառների նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներին
- տեղական շուկայում սննդամթերքի պահանջարկի և ինքնաբավության մակարդակի մշտադիտարկում
- քաղաքացիների նամակների և դիմումների քննարկում և իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծման ապահովում
- վերլուծում և կանխատեսում է ագրովերամշակող արդյունաբերության բնագավառում ընթացող գործընթացները
- ապահովում է գյուղատնտեսության բնագավառի ագրովերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտադրված արտադրանքի, ԱՀ-ից և ՀՀ-ից մթերված գյուղմթերքների, արտահանման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, ամփոփման, մշակման, վերլուծության և գնահատման աշխատանքները
- կատարում է ագրովերամշակման բազայի պարբերաբար թարմացումներ
- ուսումնասիրում և վերլուծում է օտարերկրյա պետություններում ագրովերամշակման արդյունաբերության ոլորտում իրականացվող գործընթացները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ
- ագրովերամշակող արդյունաբերության և ագրոբիզնեսի բնագավառների իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ծրագրերի մշակում
- տեղական վերամշակող ձեռնարկությունների և ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ մշտական համագործակցության ապահովումը՝ տեղեկությունների հավաքագրում, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում
- ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանների տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցություն
- քաղաքացիների նամակների և դիմումների քննարկում և իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծման ապահովում
Բաժնի պետի պաշտոնակատար` Էրիկ Ալեքսանդրի Բաբայան,
Հեռ. (+374 47) 95-67-11
|
|