Ագրովերամշակում
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՀ-ում գյուղմթերք արտադրող և վերամշակող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ
_______________________________________________________________________
Արցախի Հանրապետության ագրովերամշակող արդյունաբերությունը համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը մեծ կարևորություն ունի նաև գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով և նպաստում է պարենային, տնտեսական անվտանգության և ագրոպարենային շուկայի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է ազգաբնակչությանն անվտանգ, որակյալ մթերքների երաշխավորված ու կայուն մատակարարումը:
Նոր արտադրահարաբերություններին անցնելը, ինչպես նաև արցախյան հակամարտությունն իրենց ազդեցությունն են թողել ԱՀ ագրովերամշակման ոլորտի վրա: Հետպատերազմյան տարիներին զգալիորեն նվազել են գյուղմթերքների վերամշակման արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը և արտադրության ծավալները: Սակայն վերջին տարիներին լրացուցիչ ներդրումների և արտադրանքի մրցունակության բարձրացման շնորհիվ որոշակիորեն բարելավել է այս ոլորտի վիճակը:
Ներկայումս հանրապետության գյուղատնտեսական մթերքների վերամշակման բնագավառը ներառում է պտուղ-բանջարեղենի, խաղողի, կաթի, մսի, խմորեղենի, բուսական յուղի և այլ արտադրությունները:
Հարկ է նշել, որ վերամշակող ընկերություններն արտադրության ծավալների ավելացման մեծ պոտենցիալ ունեն, քանի որ ներկայումս օգտագործվում են առկա արտադրական հզորությունների 55-60 տոկոսը:
Արտադրական հզորությունների ընդլայման, տեսականու մեծացման ու արտադրանքի մրցունակության բարձրացման շնորհիվ հնարավոր է ոչ միայն ներմուծվող պարենամթերքներ փոխարինել տեղական արտադրանքով, այլև նախադրյալներ ստեղծել արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացման համար:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԱՀ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտադրանքի տեսակը |
Չափման միավոր |
2015 թ. |
2016 թ. |
2017 թ. |
քանակը |
քանակը |
% |
քանակը |
% |
թթվասեր |
կգ |
462018 |
421296.5 |
91.1 |
444189.2 |
105.4 |
կաթնաշոր |
կգ |
66108.7 |
61448.8 |
92.9 |
72173.2 |
117.4 |
մածուն |
կգ |
702611.8 |
681181.5 |
96.9 |
670034.5 |
98.3 |
քամած մածուն |
կգ |
2796.8 |
2575.2 |
92 |
2760.8 |
107.2 |
կաթ |
կգ |
323904.1 |
327701.3 |
101.1 |
346686.7 |
105.8 |
կարագ |
կգ |
26887.2 |
27503.6 |
102.3 |
24685.2 |
89.7 |
կաթի սեր |
կգ |
5342.9 |
5910.5 |
110.6 |
9119.4 |
154.3 |
թան |
կգ |
57261.8 |
32124.8 |
56.1 |
42400.7 |
131.9 |
մածնաբրդուշ |
կգ |
19950 |
13714.8 |
68.7 |
16980.9 |
123.8 |
թանավ |
լ |
3002 |
1508 |
50.2 |
— |
— |
պանիր չանախ |
կգ |
110581.7 |
12726 |
11.5 |
20193.2 |
158.6 |
պանիր լոռի |
կգ |
11595.9 |
4030 |
34.7 |
993.1 |
24.6 |